Ֆրանսիան գազապահեստարանները համալրել է 90 տոկոսով
Օգոստոսի 25-ի տվյալներով, Ֆրանսիան գազի պաշարները, որոնք նախատեսված են առաջիկա ձմռան համար, հասցրել է 90,06 տոկոսի: Այդ մասին հաղորդել է Lе Figaro թերթը՝ վկայակոչելով Agregated Gas Storage Inventory (AGSI) եվրոպական հարթակը:
Այդպիսով, նշում էհրատարակությունը, երկիրը մոտենում է նոյեմբեր ամսին 100 տոկոսի հասնելու՝ կառավարության կողմից դրված նպատակին՝ էլեկտրամատակարարման հնարավոր դժվարություններին դիմանալու համար, որոնք Եվրոպայում կապում են Ուկրաինայի իրադարձությունների հետ: Նախօրյակին Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի ղեկավար Էմանուել Վարգոնը հայտարարել է, որ գազապահեստարանների լցվածության հետ կապված իրադրությունը Ֆրանսիայում ավելի լավ Է, քան մյուս եվրոպական երկրներում:
«Մեր նպատակը լցվածությունը մինչեւ ձմեռ 100 տոկոսի հասցնելն է: Մենք միանգամայն վստահ ենք, որ կհասնենք դրան»,-ասել է Վարգոնը՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում: Lе Figaro-ն պարզաբանում է, որ հայտարարության համար հիմնավորումը, թե գազի պաշարների հետ կապված Ֆրանսիայի վիճակն ավելի լավ է, քան մյուսներինը, այն է, որ Փարիզը հույս ունի մինչեւ ձմեռ առավելագույն չափով լցնել պահեստարանները, ինչպես նաեւ Հավրի լողացող թերմինալը, որը կսկսի գործել հաջորդ տարի՝ ապահովելու գազամատակարարման հետ կապված հետագա հնարավոր խնդիրներին պատրաստականությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: