
Ղրղզստանի նախագահը ընդունել է Ադրբեջանի վարչապետին

Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Ղրղզստան ի նախագահ Սադիր Ջապարովի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպումը, օգոստոսի 25-ին, աշխատանքային այցի շրջանակներում, Ասադովը որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։