Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. The Washington Post
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները քննարկում են 3 հնարավոր սցենար․
- ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ հրադադարից հետո իսլամական հանրապետությունում ռեժիմի փոփոխության հավանականությունը մեծացել է։
- Ավելին, ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ որոշ իրանցի առաջնորդներ կարող են աջակցել Վաշինգտոնի առաջարկներին։
- Երրորդ սցենարի համաձայն՝ ԻՀՊԿ-ն կարող է ենթադրաբար փորձել խախտել նեղուցի շրջափակումը կամ սկսել հետագա հարվածներ՝ ԱՄՆ-ին ստիպելու համար լրացուցիչ զիջումների գնալ։



