Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Մասնավորապես, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Պարավանի լեռնանցք) հատվածում։ Հետևաբար, Նինոծմինդա և Բավրա անցակետերի միջև երթևեկությունը ներկայումս փակ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930