ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ-ում կլինի այսօր. առաքելության առաջարկը ներկայացրել էր Պուտինը

ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի այս երեկո: Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնում է կազմակերպության Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցի ընթացքում:

«Ինչ վերաբերում է միացյալ շտաբի պետին (ՀԱՊԿ), ապա մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կմեկնեմ Հայաստանի Հանրապետություն, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչները։ Մինչ այսօր երեկո մենք կլինենք Երևանում»,- ասաց նա:

Նա նաև հստակեցրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն Հայաստան ուղարկելու առաջարկը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրների աջակցությունը։

Նշենք, որ առաքելությունը ժամանում է այսօր, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս