G7-ի առողջապահության նախարարների հանդիպումը տեղի կունենա Նագասակիում. Kyodo
G7-ի երկրների առողջապահության նախարարների հանդիպումը 2023 թվականին այդ ոչ ֆորմալ միավորման մեջ Ճպոնիայի նախագահության շրջանակներում տեղի կունենա Նագասակիում: Ինչպես սեպտեմբերի 15-ին հաղորդել է Kyodo գործակալությունը, ներկայումս կատարվում է համաձայնեցում այդ հարցի շուրջ:
Ինչպես սպասվում է, թեմաներից մեկը, որոնք կքննարկեն նախարարները, կդառնա հակազդումն առողջապահության համար ճգնաժամային իրավիճակներին, որոնք կապված են այդ թվում վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսին կորոնավիրուսն է: Նագասակին Ճապոնիայի այն երկու քաղաքներից մեկն է, որոնք ենթարկվեցին ամերիկյան ատոմային ռմբակոծության Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում:
Հիրոսիման, որի վրա ատոմային ռումբը նետվեց Նագասակիից երեք օր առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին, 2023 թվականի մայիսին կընդունի G7-ի բարձր մակարդակի հանդիպումը: Kyodo-ի տվյալներով՝ աշխատանքի նախարարների հանդիպումը պլանավորվում է անցկացնել Կուրասիկի քաղաքում (Օկայամայի պրեֆեկտուրա), որը երբեմն անվանում են «ճապոնական Վենետիկ»:
Բացի դանից, գործակալության տեղեկատվության համաձայն՝ G7-ի թվային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ Տակասակի քաղաքում (Գումմայի պրեֆեկտուրա), որի մերձակայքում գտնվում են տաք աղբյուրներ:
Ավելի վաղ կառավարությունն արդեն որոշում է ընդունել G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Կարուիձավա առողջարանային քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում, իսկ ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը՝ Նիիգատայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: