Բլինքենն Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես ենք արդեն երկրորդ օրն անընդմեջ: Մեզ հատկապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչությանը շրջանում տուժածների մասին շարունակական հաղորդագրությունները:

Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենը այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով:

Կարդացեք նաև

Մենք այս համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին և բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք երկու կողմերին հորդորել ենք զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել:

Դեսպան Ռիկերը, ով մեր ավագ խորհրդականն է հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա երեկ՝ սեպտեմբերի 13-ին, և այսօր հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Դեսպան Ռիկերը երեկ Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, և մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Նեդ Փրայսը

Տեսանյութեր

Լրահոս