ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ծրագրված է Հայաստանի ներկայացուցչի դիմումի քննարկումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի օրակարգում ներառված է կառույցում ՀՀ մշտական ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանին առնչվող հարցի քննարկումը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ՀՀ ներկայացուցիչը դիմել է սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստերը կրում են հետևյալ խորագրերը՝ «Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները», «Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը»:

Սեպտեմբերի 14-ին ևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկվել է Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման, ՀՀ ինքնիշխան տարածքում ծավալված մարտական ինտենսիվ գործողությունների հարցը: Քննարկումը նախաձեռնել էր Ֆրանսիան: Նիստի արդյունքներով Անվտանգության խորհրդի անդամները Բաքվին և Երևանին կրակի դադարեցման կոչ էին արել:

Տեսանյութեր

Լրահոս