
Մակրոնը հեռախոսազրույց է վարել Չառլզ III-ի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի Չառլզ III թագավորի հետ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է երկու պետությունների միջեւ հաստատուն կապերի պահպանման հանձնառության մասին:
«Չառլզ III-ի հետ հեռախոսազույցում ես նրան ցավակցություններ հայտնեցի Եղիսաբեթ Երկրորդի կյանքից հեռանալու կապակցությամբ,- սեպտեմբերի 15-ին գրել է Մակրոնը Twitter-ի՝ իր օգտահաշվում: Երկուշաբթի օրը ես ներկա կլինեմ թագուհու հուղարկավորությանը»:
Հինգերորդ հանրապետության ղեկավարը նշել է «հաստատուն կապերի» գոյությունը «Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ»:
«Մենք կշարունակենք զարգացնել դրանք՝ ընթանալով Եղիսաբեթ Երկրորդի գցած ուղիով»,- նշել է Մակրոնը:
Եղիսաբեթ Երկրորդը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Նա կառավարել է բրիտանական պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ 7 ամիս: Նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառզը, որն ընդունել է Զառլզ III գահական անունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: