Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ մարդասիրական ճգնաժամի հանգեցնել․ Սամանթա Փաուերը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը խիստ անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի անհապաղ բացումը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ դրա փակումը կարող է լուրջ մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Այս միջանցքը խիստ անհրաժեշտ պարենի և դեղորայքի մատակարարման կենսական ճանապարհն է, որը պետք է ազատ լինի»,- գրել է նա։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Տեսանյութեր

Լրահոս