Սա արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է․ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը և Արցախը շրջափակելը, 120,000-ից ավելի մարդ մեկուսացման մեջ թողնելը որևէ բնապահպանական նպատակ չունի. սա արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է։ Ավելին, գազամատակարարման դադարեցմամբ Ադրբեջանն Արցախին կանգնեցրել է հումանիտար աղետի առաջ, ինչը հենց այդ քաղաքականության շարունակությունն է։

Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կոչով միացել էինք Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների երկրների դեսպանատների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031