Շուրջ 30 եվրոպացի պատգամավորներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված Եվրախորհրդարանի ոտ 30 պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին եւ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոիզոն։
«Իմ նախաձեռնությամբ մոտ 30 եվրոպացի պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ եւ գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված իրավիճակի հարցով։ Մենք կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու բնակչության վիճակը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։