«Ինչու եք այսքան նայիվ, ասեմ՝ դա խայծ էր, որը կուլ տվեցինք»․ Կարեն Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ երկու միտք կար, որ ցանկացա կիսվել այս հարթակում։
Նախ ասեմ, կրկնվում եմ բայց դե հիմա իրադրությունն է թելադրում։
Այսօր մեր հայրենակիցները «փակեցին» Մարտակերտի շրջանով անցնող ադրբեջանական շարասյան ընթացքը, ինչի ի կատար ածելվու վերաբերյալ, վստահ եմ , իրենք գիտեին և բուն նպատակը հենց դա էր, որ «փակեինք»։
Այդ երևույթի մասին անմիջապես շեփորեց «իմ շատ սիրելի Հոխիկյան Նաիրին» ու սկսվեց ֆբ «հայության» հերոսապատում ստատուսելու սուրբ գործը։
Ժողովուրդ ջան ադրբեջանցիները բացի այդ ճանապարհից ունեն ևս երկու ճանապարհ դեպի Քարվաճառ տանող։
Մեկը Քաշաթաղի հարավից նոր քցած ճանապարհն է մինչև Քարվաճառ, մյուսը Մռավի ոլորաններում և երևի թե նաև նոր թունելով բացվածը։
Ոգևորությունը առհասարակ լավ բան է, ուժ է, բայց անիմաստ ոգևորությունը առ այն թե ինչ կազմակերպված հերոսություն արեցինք, մեղմ ասած ……… ինչու եք այսքան նայիվ իմ սիրելի հայրենակիցներ, կլինի մի փոքր զոռ տաք տրամաբանությանը մինչև մի գործ սկսելը։
Ասեմ դա խայծ էր, որը կուլ տվեցինք, սպասենք առավոտվան»։