Ամոթ այդ ղեկավարներին միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու և Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորելու համար․ Արտակ Բեգլարյան

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և զրկված գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին՝ ի լրումն իրենց գազային և նավթային ջերմ հարաբերությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։

Ամոթ այդ ղեկավարներին միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու և Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորելու համար»,- գրել է Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031