Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի համար շարունակում են բանակցել երկու կողմերի հետ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Տեղեկացվում է, որ վերջին մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա. Տարածք։