Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին:
Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած:
Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն – 2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան տորմիղի մամուլի ծառայությունում։
ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազապահաստարանների կարողությունը թույլ է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Քադրի Սիմսոնը:
Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով 29,8 տոկոսով աճել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 102,529 միլիարդ դոլար:
Նշվում է, որ նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ:
Այս տարի քաղաքի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, համեստ է անցկացվելու. ավանդական միջոցառումներից կկայանա «Պատվավոր թբիլիսցիների» կոչում շնորհելու արարողությունը եւ կանցկացվեն «Աշնանային բարիքներ» գյուղատնտեսական տոնավաճառները։
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:
Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է օդաչուով կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: Թռիչքն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ նոյեմբերին բացելու համատեղ սահմանը, որն ավելի քան 18 ամիս համավարակով պայմանավորված փակ էր, ինչը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
Գաղթականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը (ԳԳԿՎ) մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ կուղարկի Աֆղանստան Ուզբեկստանի տարածքով: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է հոկտեմբերի 13-ին իր կայքում։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵԱՏԽ) նիստում հոկտեմբերի 14-ին ծրագրում են ընդունել հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսան Սաները չորեքշաբթի օրը նախագահ Էրսին Թաթարին տեղեկացրել է կոալիցիոն կառավարության հրաժարականի մասին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում առաջարկում են առաջիկայում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել Եվրամիության հետ՝ քննարկելու համար առեւտրի հետագա ազատականացումը՝ Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով առցանց-ճեպազրույցի ժամանակ, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետական դուման ընտրություններից հետո իր առաջին լիագումար նիստում ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին ընտրել է Լեոնիդ Կալաշնիկովին: Վերջինս հայտնի է իր պրոադրբեջանական, այդ թվում՝ նաև սկանդալային հայտարարություններով: Օրինակ, վերջերս տված հարցազրույցներից մեկում նա խորհուրդ էր տալիս հայերին չկչկչալ, ծուղրուղու չկանչել (Пусть армяне не кукарекуют.- Գ.Ս.):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսի Զվեչան քաղաքում կրակ է բացել բողոքավորների վրա, մեկ մարդ վիրավորվել է:
Այն սպառնալիքները, որոնք ծառանում են ԱՊՀ-ի երկրների հանդեպ, մշտապես կերպարանափոխվում են:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, իսկ 6 հոգի էլ՝ վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են։
ԱՄՆ-ն Իսրայելին կօգնի «ամրապնդել ու ընդլայնել» խաղաղ հարաբերություններն արաբական եւ մուսուլմանական երկրների հետ: