«Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե, պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արտաքինից և փաթեթավորմամբ տարբեր թվացող, բայց խորքային իմաստով՝ «Արցախը տվեք, Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի» արմատապես կործանարար թեզն առաջ մղողները պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ արդյո՞ք զանգեզուրյան կոչեցյալ «թուրանական միջանցքն» էլ պետք է տա՞լ, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, այնուհետ՝ պետք է տա՞լ Սյունիքը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, իսկ միգուցե պետք է տա՞լ Երևանի թաղամասերից մի քանիսը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի։

Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է և բազմաբաղադրիչ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, քանզի, կներեք, բայց, ի վերջո, պետք է առերեսվել ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք»։

Տեսանյութեր

Լրահոս