Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը՝ կապված ԼՂ-ի շրջափակման հետ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,-գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031