Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի կեսերից փորձում էր համաձայնության գալ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ ընդհանուր հայտարարության շուրջ:
Արցախցի երիտասարդներն Ամանորը դիմավորեցին «Եռաբլուրում» Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հետևանքով հարյուրավոր արցախցիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այսօր մի խումբ արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ մոմավառությամբ լուռ երթ դեպի Եռաբլուր։ Նրանց խոսքով` այս պահին իրենց տուն տանող ճանապարհը փակ է, այդ պատճառով էլ իրենք որոշել են Ամանորը դիմավորել «Եռաբլուրում»` արժանիների […]
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։
Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։
Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին: Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:
…Զուգահեռում եմ այսօրվա վիճակը ուղիղ 30 տարի առաջ ստեղծված վիճակի հետ և համոզվում, որ 92-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր, քան հիմա, որովհետև այն ժամանակ մենք գիտեինք ինչ ենք անում և ուր ենք գնում, իսկ այսօր՝ համատարած քաոս է և անորոշություն…
Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային. Ադրբեջանցի դիվանագետների հիանալի աշխատանք»,- Twitter-ի իր էջում գրել է Սադիգովը»։
Ու ի վերջո չկորցնենք հույսը, որ հայրենիքը միշտ վեր դասողները մեզանում շատ են…
Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որքան հիշում եմ առաջին նոր տարին է, որ լավ չեմ: Ավելի ճիշտ վատ եմ ու շա՜տ վատ: Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի ամանորին, այսքան վատ չէի զգում: Պարզ չի թե ինչո՞ւ: Երկու տարի առաջ այս օրերին ոչ մի սրբություն չունեցող անհայրենիք դավաճանը, նրա թյուլեքն ու ուսապարկերը մկան […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին:
Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։
Նա այդպիսով հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակությունը, Արցախն ու Հայաստանն իրենց հերթին կարող են հրաժեշտ տալ ամենայնին, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ չտա իշխանությանը։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է արդեն 19 օր շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանն անգլալեզու զրույցներ է վարում քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափական հետևանքով ստեղծված դժվարությունների ու խնդիրների, այդ իրողություններում կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
«Մենք ականատես ենք լինելու այդ ամենին: Ես իմ ժողովրդի զավակն եմ և հորդորում եմ պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին դարձյալ: Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք. այո՛, պատերազմ լինելու է»:
«Ամեն գիտակից հայ սփյուռքում հասկանում է, որ Լաչինի միջանցքի փակումը ֆեյք է. բնապահպանների և հանքի խնդիրն արդբեջանցիների համար իրենց լկտիությունը ցուցաբերելու հերթական պատրվակն է: Սրա արմատը գնում է մինչև կապիտուլյացիան»,- 168.am-ի հետ զրույցում Արցախի շրջափակմանն արձագանքելով՝ նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը:
Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին. այս պարզ ճշմարտության գիտակցումն էր պատճառը, որ Շուշիի ազատագրումը մեզ համար հրաշք էր թվում, մինչդեռ ներկա իշխանության ղեկավարի համար Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ, ազգային հերոս լինելը՝ անարժեք մի բան. անարժեք, որովհետև պարտված պատերազմում ազգային հերոսների կոչումներ տվեց մարդկանց, որոնց վրա հետո հարուցվեցին քրեական գործեր։
Խոսելով Լաչինի միջանցքի ֆոնին այս դիպվածի և Միութենական պետությունում ՀՀ հնարավոր դերակատարության մասին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ Միութենական պետության հեռանկարն ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի ու Բելառուսի միջև:
Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայէջից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, միայն երեկ՝ դեկտեմբերի 29-ին է որոշել ստեղծել աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, թեպետ Արցախում բնակվողներն ունեն ՀՀ անձնագիր, ինչը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունն առնվազն այս առումով պարտավորություններ ունի նրանց նկատմամբ: Իսկ գլոբալ առումով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը զուտ հումանիտար հարց չէ, ինչպես ի սկզբանե միջազգային հանրությանը ներկայացվեց, այլ քաղաքական, որի շրջանակում Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում ՀՀ-ի նկատմամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «միջանցքների» միջև զուգահեռներ տանելու փորձերին՝ նկատեց. «Ըստ էության, Արցախի բնակչությունը հիմա պատանդի կարգավիճակում է, քանի որ Լաչինի միջանցքը գոյության ճանապարհ է: Սակայն դա ստիպման եղանակ է, որպեսզի ՀՀ-ն բացի Սյունիքի միջանցքը, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք:
Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի այն նպատակներով, որոնք նշված են տվյալ փաստաթղթում։
«Մենք արցախցիներով Նիկոլի գլխից արդեն «դուխով»-ը հետ ենք բերել ու դրել այնտեղ, որտեղ պետք է, այսինքն՝ իր ճակատից այդ խոսքը հանել ենք։ Թուրքի ոգով դաստիարակված Նիկոլն այդ խոսքը գողացել էր։ Գիտե՞ք՝ թուրքի ամենամեծ պատիվը որն է՝ գողանալը, կապ չունի՝ ինչ է գողանում՝ անասուն, հող, փոքր իր, տարածք կամ հայրենիք։
Գործելու է թեժ գիծ ծառայությունը՝ 30 03 կարճ համարով՝ անվճար է բնակչության զանգերին պատասխանելու համար:
ՌԴ-ում ԱԽ քարտուղարից «աչոտ» են ուզել․ Կառավարությունից պահանջում ենք բացել միջանցքը․ արցախցի
…կներեք, մոռացել էի՝ դիմացը տոներ են. երևի թողել եք տոներից հետո…»։