Լաչինի միջանցքի փակելն Արևմուտքի «քաղաքակիրթ» ծրագիրն է․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արեւմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։ Լաչինի միջանցքի փակելն իրենց «քաղաքակիրթ» ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։

«Մարդու իրավունքները» պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։

Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։

Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում», – գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031