Աղտոտված օդն ավելի ու ավելի է ազդում ազգային փոքրամասնությունների համայնքների վրա

HealthDay News-ի զեկույցի համաձայն՝ օդի աղտոտվածությունը վնասում է բոլոր նրանց առողջությանը, ովքեր ենթարկվում են դրան, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների գունավոր համայնքները անհամաչափորեն ավելի շատ են տուժում կեղտոտ օդից: Այս մասին հոդված է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հետազոտողները պարզել են, որ սմոգն առաջացնում է մանկական ասթմայի մոտ 8 անգամ ավելի բարձր մակարդակ փոքրամասնությունների համայնքներում և վաղաժամ մահվան ռիսկը 1.3 անգամ ավելի բարձր է, քան սպիտակամորթ համայնքներում:

«Այս աճող ռիսկերը աշխարհագրության խնդիր են, կարմիր գծերը և համակարգային ռասիզմը հանգեցրել են նրան, որ Միացյալ Նահանգների ամենաքիչ սպիտակամորթ թաղամասերը գտնվում են գործարանների, բանուկ ճանապարհների կամ բեռնափոխադրումների երթուղիների մոտ՝ խիստ աղտոտված օդով», – ասում է հետազոտության համահեղինակ Գեյջ Քերը՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի ավագ գիտաշխատող:

Այս հետազոտության ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են օդի աղտոտվածության երկու ձևերի հետ կապված առողջական խնդիրները՝ ազոտի երկօքսիդ, որը սովորաբար արտանետվում է տրանսպորտային միջոցներից, և մանր մասնիկներ, որոնք արտադրվում են տրանսպորտային միջոցների և արդյունաբերության կողմից:

Դա անելու համար նրանք միավորել են ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի տվյալները ՆԱՍԱ-ի արբանյակային սկանավորումների հետ՝ գնահատելու աղտոտիչների կոնցենտրացիան և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա:
Ընդհանուր առմամբ, օդի աղտոտվածությունը կապված է եղել մոտ 49400 վաղաժամ մահվան և մոտ 115000 մանկական ասթմայի նոր դեպքերի հետ Միացյալ Նահանգներում:

Հետազոտական թիմը նաև պարզել է, որ օդի աղտոտվածության հետ կապված առողջական ռասայական և էթնիկ անհավասարությունները վերջին տասնամյակում աճել են:

Գիտնականները նշում են, որ մանր մասնիկների ազդեցության հետևանքով առաջացած վաղաժամ մահվան անհավասարությունը աճել է 16%-ով: Համեմատության համար՝ ամենաքիչ և ամենաշատ իսպանախոս բնակիչներ ունեցող համայնքներն ունեին վաղաժամ մահացության 40% տարբերություն:

Արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր ռասայական խմբերի միջև ազոտի երկօքսիդի ազդեցության հետևանքով առաջացած մանկական ասթմայի անհավասարությունը վերջին տասնամյակի ընթացքում աճել է 19%-ով:
Ըստ հետազոտողների՝ այս արդյունքները ցույց են տալիս, որ ավելի ուժեղ կարգավորում է անհրաժեշտ երկրում օդի աղտոտվածության մակարդակը հետագայում նվազեցնելու համար:

«Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության-EPA օդի որակի չափանիշները պատշաճ կերպով չեն պաշտպանում ամերիկացիներին, հատկապես փոքրամասնություններով բնակեցված համայնքներում: Մեր ուսումնասիրության մեջ մանր մասնիկների և ազոտի երկօքսիդի աղտոտվածության հետ կապված առողջության վրա անբարենպաստ ազդեցությունները տեղի են ունեցել՝ չնայած EPA-ի օդի որակի չափանիշներին, որոնք հիմնականում պահպանվել են», – ասաց Քերը:

Քերը նշել է, որ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը վերջերս խստացրել է մանր մասնիկների ստանդարտները, ինչը կարող է բարելավել պաշտպանությունը այս աղտոտիչից:

Տեսանյութեր

Լրահոս