«Human Rights Watch»-ը կոչ է արել Թուրքիային անհապաղ վերացնել «Instagram»-ի արգելափակումը

«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Instagram»-ի մուտքն ամբողջովին արգելափակելով՝ թուրք պաշտոնյաներն իրենց «կամայական որոշումներով» խախտել են միլիոնավոր օգտատերերի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Կոչ է արվել Թուրքիային անհապաղ վերացնել «Instagram»-ի արգելափակումը։

HRW-ի տեխնոլոգիաների և իրավական հարցերով փոխտնօրենն էլ հավելել է, որ միայն այն պատճառով, որ կառավարությունը անհամաձայնություն ունի հարթակի որոշակի բովանդակության հետ, երբեք չի կարող պատճառ լինել այդ հարթակի մուտքն արգելափակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031