Վրաստանում հունվարի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի: Ըստ նրա, ամերիկացիները կստանան անվճար դիմակներ և ևս 500 միլիոն անվճար տնային թեստային փաթեթներ` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիարդի: Բժշկական ապահովագրություններ ունեցող անձինք, ըստ Բայդենի, կարող են փոխհատուցվել ամսական ութ թեստավորման համար:
Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք:
«Որևէ մեկին որևէ բան ներելու համար նույնիսկ քրիստոնեության մեջ գոյություն ունի ապաշխարությունը, այսինքն՝ եթե մարդը չի զղջացել, հետ չի դարձել իր սխալ ճանապարհից, այլ հակառակը՝ համառում է իր ընթացքի մեջ. սրանից 100-150 տարի առաջ ոնց քեզ սպանել է, շարունակելու է: Ձեռագի՞ր է փոխվել, ինչ-որ բան փոխվե՞լ է: Մենք տեսնո՞ւմ ենք թուրքական պետություններից եկող որևէ զղջում, ապաշխարություն, քավություն, որ ներենք: Հիմար հո չե՞նք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկի մասին, ասաց դիրիժոր Վահե Բեգոյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված գործընթացին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածված նույնաբովանդակ, միօրինակ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապես են գրվել՝ մինչև հանդիպումը և նախապես համաձայնեցվել են, որպեսզի չկրկնվի Ցյուրիխում արձանագրված միջադեպը, երբ հայկական կողմն իր տարածած հայտարարությամբ պնդում էր մեկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։
Օրերս հրապարակվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը, ուր առանձին գլուխ նվիրված է հետպատերազմյան շրջանում, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում անցած տարվա հայաստանյան զարգացումներին 2020 թվականի զինադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ, պնդում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս […]
«Նիկոլականության մարգինալիզացիան, Նիկոլի հակառեյտինգը հարաճուն բնույթ ունեն, ուստի պետականակենտրոն ուժեը պետք է ճիշտ պահին ոտքի հանեն հանրության ակտիվ, պասիոնար, բարոյապես հասուն հատվածին և փակեն հայոց պատմության այս ամենաամոթալի էջը»,- ասաց նա։
Բրազիլիայում հունվարի 14-ից սկսել է 5-11 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։
ՌԴ քաղաքացի անցյալ տարի ամենից հաճախ դարձել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«Հայ-թուրքական գործընթացն այսօր միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ, այն վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ բոլոր այլ կենտրոններին։ Եվ բացի այդ, Էրդողանի իշխանությունը վստահաբար ունակ չէ դիվանագիտական գործընթաց վարել»,- ասաց վերլուծաբանը։
Ղազախստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիան, Ֆրանսիան միջնորդի նոր փորձ են ձեռնարկում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Ղազախստանի իրավապահ մարմինները ազատ են արձակել Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ծայրահեղական գործունեության հետ կապ ունենալու կասկածանքով:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:
Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 – մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։
Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել:
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հաքերային հարձակման է ենթարկվել:
Հայաստանի ակնկալիքները վերջին 30 տարում չեն փոխվել. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայ-թուրքական սահմանի բացում։ Այս համատեքստում կարևոր է, որ Թուրքիան ևս նման մոտեցում է արտահայտում, և առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մոտեցումը ամրագրվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ժումբայ Կարագաևը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
2021 թվականին Վրաստան միջազգային ճանապարհորդների այցերի թիվը կազմել է 1,9 միլիոն, ինչը 7,7 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատությամբ եւ գրեթե 80 տոկոսով պակաս, քան 2019 թվականին:
Իսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։
Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են Բրյուսելում «Ալ Խալիլ» մզկիթի իմամ Մարոկկոյի հպատակ Մոհամեդ Թուջղանին: Այդ մասին հունվարի 13-ին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը: