«Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնում Հայաստանին». Գագիկ Հարությունյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Առաջարկին շտապեց դրական արձագանքել պաշտոնական Բաքուն, իսկ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա:

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնում Հայաստանին, և եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը տանել ինքնասպանության, ապա պետք է բռնեն այդ ձեռքը:

«Եթե նման առաջարկ կա, դա նշանակում է, որ ռուսական կողմը համարում է, որ ցավոտ փոխզիջումների վերաբերյալ արևմտյան հայտարարությունները ենթադրում են միայն Հայաստանի կողմից փոխզիջում, իսկ Ռուսաստանը որոշակիորեն կփորձի հավասարակշռել այդ հավակնությունները, ինչն ավելի ձեռնտու կլինի Հայաստանի համար: Բայց Հայաստանի ներկայիս խամաճիկ իշխանություններին, որոնք ամեն ինչում ենթարկվում են Արևմուտքի և Թուրքիայի, Իսրայելի հրահանգներին, ձեռք չի տալիս դա, որովհետև նրանք շատ վաղուց ձգտում են ստեղծել այդ միջանցքը, որը կմիացնի թուրանական երկրները: Դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին, որովհետև դա նրանց կատաղած շունն է, որը կարող է ամեն ինչ անել և պատասխանատվություն դրա համար չկրել: ՌԴ առաջարկն ավելի նպատակահարմար է Հայաստանի համար, բայց Հայաստանի իշխանությունները խամաճիկ են, իսկ Հայաստանն այսօր վերածվել է գաղութային երկրի՝ տիպիկ գաղութ է՝ դրսի կառավարումով, հետևաբար, նրանց ձեռնտու է, որ իրենց տերերին լսեն և իրենց փողերն ստանան, ոչ թե՝ Ռուսաստանի միջնորդությունն ընդունեն»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ՌԴ առաջարկին Բաքվի արագ արձագանքին, նա նշեց, որ Բաքուն բավական խելամիտ քաղաքականություն է վարում՝ լավ իմանալով, որ Հայաստանը մերժելու է նման առաջարկը. «Նրանք շահում են ռուսական կողմի համակրությունը, շահում են դրանից, քանի որ ունեն նաև տնտեսական հետաքրքրություններ և շահեր: Նրանք խելոք են գործում՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որովհետև Ադրբեջանում գործում են ի շահ իրենց երկրի, իսկ Հայաստանի, այսպես կոչված, իշխանություններն ընդհանրապես ժխտում են Հայաստան հասկացությունը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ այսինքն՝ այս իրավիճակում պաշտոնական Մոսկվան, պատկերավոր ասած, փրկության ձե՞ռք է մեկնում Հայաստանին, նա պատասխանեց. «Այո, այո, հենց այդպես, և պետք է բռնել այդ ձեռքը, եթե Հայաստանի կողմից ցանկություն կա ինքնասպանություն չգործել»:

Տեսանյութեր

Լրահոս