Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Անթույլատրելի և անընդունելի է մարդու իրավունքների ոտնահարումը, երկակի ստանդարտները, կեղծ ժողովրդավարությունը և այն ամենը ինչ հրամցնում են մեզ եվրոպական արժեքների քողի տակ։ Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց։

Սա կադր է Ֆրանսիայում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունից։

Սա է եվրոպական ժողովրդավարությունը,սա է ձեր դեմոկրատական բաստիոնը,անթույլատրելի է նման պղծված մակարդակի հասցնել սպորտը,օլիմպիական խաղերը օգտագործել որպես գործիք,գործիք,որի միջոցով փորձ է արվում ծաղրել քրիստոնյաներին,ոտնահարելով քրիստոնեական արժեքները։

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգը առաքելություն է ստանձնել դարեդար սերնդեսերունդ փոխանցել իր հավատքը և մեծ զրկանքներ կրելով կարողացել է պահել իր քրիստոնեական հավատքը, իր դիմագիծը։

Կա ևս մեկ անընդունելի երևույթ։

Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք,ինչը, վստահաբար կարող եմ փաստել ,որ դավաճանական իշխանությունների հրահանգով է եղել արտաքին ճնշումների (թուրք-ադրբեջանա-եվրոպական) ներքո։

Օտար բարքերը առաջ քաշող մարդիկ չարի սպասավորներն են,օտարածին ավանդույթները,որ փաթաթում են հայերիս վրա,վերջում կբերեն Սոդոր-Գոմորի ճակատագրին։

Որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգ, չի կարելի ողջունել նմանօրինակ չարի մեծարումը և հրճվել սատանիստական արարողություններով, մասնակիցը լինել և խրախուսել դրանք։

Քրիստոնեական հավատքը,բարքերը, արժեքները պետք է հայի համար առաջնային լինեն.Հայր, Որդի, Սուրբ հոգի. Աստված,հայրենիք և ընտանիք,ահա սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031