
Ադրբեջանը հայտնել է 4 զինվորի մահվան մասին

Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանական բանակի չորս զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։
Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։