Բաժիններ՝

ԱՄՆ-ն կանի ամեն ինչ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար. Օսթին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվել է մեկնաբանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը, բայց նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ հակամարտություն թույլ չտալու համար։ Այդ մասին Օսթինն ասել է Ֆիլիպիններում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես չեմ կարծում, թե (Մերձավոր Արևելքում) պատերազմն անխուսափելի է: Իմ կարծիքով, միշտ տեղ և հնարավորություն կա դիվանագիտության համար, – ասել է Օսթինը:

– Այն, ինչ մենք տեսնում ենք Իսրայելի հյուսիսային սահմանին, արդեն վաղուց հարուցում է մեր մտահոգությունը…. Մենք կանենք հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում հակամարտության ծավալում թույլ չտալու համար», – ասել է նա: 

Պատասխանելով Հանիյեի մահվան մանրամասների մասին լրագրողների հարցին՝ Օսթինը հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ «ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031