Բաժիններ՝

Իրանի հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Հանիյեի սպանության համար

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել են Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը՝ խոստանալով վրեժ լուծել Իսրայելից։ 

Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը դաժան պատժի կարժանանա։ «Այդ գործողությամբ սիոնիստական հանցավոր և ահաբեկչական ​​վարչակարգն առիթ է ստեղծել անողոք պատժի համար, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար, ով նահատակի մահով վախճանվեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայության տարածած հայտարարությունից ՏԱՍՍ-ը։

Իսկ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի երդմնակալության առիթով էր Հանիյեն ժամանել Թեհրան, X սոցիալական ցանցում գրել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և «ահաբեկիչ օկուպանտներին կստիպի զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։ 

Իրանի նախագահն ընդգծել է, որ «Իրանի և Պաղեստինի ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, դիմադրությանն աջակցությունն ավելի ուժեղ, քան երբևէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս