Բաժիններ՝

Ուկրաինան գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել՝ երկրի տարածքի վրա արձակելով տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի տարածքում խոցվել են բոլոր 89 ԱԹՍ-ները և 1 հրթիռ։ 

Կիևի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքը ենթարկվել է 2024 թվականի ընթացքում ամենազանգվածային հարձակման։ Կիևի երկնքում խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։

Օդային տագնապի ազդանշանը հնչել է 7 ժամ շարունակ։ Ուկրաինայի զինված ուժերում հաստատել են Կիևի իշխանությունների հայտարարությունը՝ նշելով, որ ԱԹՍ-ների նման քանակություն ռուսական ուժերը քաղաքի վրա արձակել էին Ամանորի գիշերը։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերը ՌԴ տարբեր մարզերում՝ Բելգորոդում, Բրյանսկում, Կուրսկում, Կալուգայում, Ռոստովում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 19 ԱԹՍ և 1 հրթիռ։ Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական ուժերի հարվածից հետո հրդեհ է բռնկվել օբյեկտներից մեկում։ Թե ինչ զենքով է հարված հասցվել և ինչ օբյեկտի մասին է խոսքը, չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս