Օսլոյում մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի պատվիրակության բանակցություններն անցել են հաջողությամբ. հաջողվել է փոխըմբռնման հասնել առանձին հարցերի եւ Աֆղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկման շուրջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 411 միլիոն 730 հազար 784: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 816 հազար 28 մարդու:
Թուրքիայում երիտասարդները քաղաքական անորոշության սոցիալական պայմանների ու կորոնոավիրուսի հետևանքով խորը դեպրեսիայի մեջ են: Այսպիսի արդյունքներ է արձանագրել 26 երկրներում 99.6 հազար երիտասարդների հետ զրույցների միջոցով արված ուսումնասիրությունը:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմիր Կրասկան՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը փետրվարի 14-ին հայտարարել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսի նոր ալիքի, եւ նախազգուշացրել COVID-19-ով հիվանդացության զգալի աճի մասին, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն փետրվարի 15-ին կայցելի Կիև: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի նախագահի կողմից ստեղծված «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել, որտեղ ներգրավվել են թրթուրավոր և դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է եղել այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK)՝ միջազգային լրատվամիջոցներին ներկայացրած արտոնագիր ստանալու համար դիմելու պահանջին։
Դանիլովը հավելել է, որ որոշ ավիաընկերությունների որոշումը կապված է MH17 չվերթի կործանման հետ։
• Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գործող պաշտոնյա էր, կոնկրետ մասնակցություն է ունեցել, հրամանատարական բունկերում գործող անձ է եղել և նրա մասնակցությունը պատերազմի քննիչ հանձնաժողովում օբյեկտիվություն ապահովելու որևէ շանս չունի:
Այս պահին փոքր թվով ամերիկացի զինվորականներ մնում են Ուկրաինայում՝ ելնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը պահպանելու շահերից։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանում է: Կլաարը, որը պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ԵՄ միջնորդությունն է համակարգում, հաճախակիացրել է այցերը Հայաստան և Ադրբեջան, և այս այցը Կլաարի երկրորդ այցն է տարածաշրջան այս տարի:
Ուկրաինան վերջին շրջանում Գերմանիայից ակնկալում է զենքի մատակարարում: Գերմանիան հրաժարվում է տրամադրել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որ կառավարությունն օրենքով չի կարող հավանության արժանացնել ճգնաժամային շրջաններին մահաբեր զենքի մատակարարումը:
Երկու երկրների քննարկման առանցքում նաև ռուս-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերն են:
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե որ կուսակցության պատգամավորներն են լքել Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, պետք է իրենց օրինակով ուկրաինացի ժողովրդին միասնության ազդանշաններ տան։
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստից առաջ հայտնել է առաջիկա շաբաթներին թուրքական արտադրության դեղերի՝ վրացական շուկա մուտք գործելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Փետրվարի 14-ից Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը եւ դրա առաջին փուլը՝ թեկնածուների առաջադրումը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ադրբեջանի նախագահն Աղդամ կատարած այցի ընթացքում կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին, հստակեցրել գլխավոր նախապայմանը՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունումը:
Եվրամիությունն արձագանքել է հունական կղզիների զինման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերին:
Լեհաստանը, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, փետրվարի 15-ին հանդիպում է նշանակել ռուսական զորքերի ակտիվությունը քննարկելու համար, որը խնդրել է գումարել Ուկրաինան: Այդ մասին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հաղորդել է Twitter-ում:
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են հանգուցային հարցերը: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անվտանգության հարցով Ռուսաստանի Դաշնության առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է:
Մալիում իրադրությունը սրվում է, երկրի իշխանությունները դեռ առ դեմ մնում են ահաբեկչական խմբավորումների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 14-ին ժամանել է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ կվարի անվտանգության հարցերի շուրջ։