
Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։
«Ուսումնական թռիչքների նպատակն էր բարձրացնել մարտական պատրաստվածությունը, կատարելագործել գործնական հմտությունները»,- ասված է հաղորդագրությունում։