«Անկախ ընտրության արդյունքներից, թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի». Անկարայում ԱՄՆ դեսպան

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ դեսպանը նշել է, որ այնտեղ հրադադարի հաստատման համար ԱՄՆ աշխատում է այդ թվում Թուրքիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է. «Մենք հատկապես ողջունում ենք Թուրքիայի դերը։ Հրադադարից հետո մնայուն խաղաղություն ենք ուզում։ Դրա լուծումը կլինի 2 պետության ստեղծման սկզբունքով»։

Խոսելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին, դեսպանը նշել է, որ Թուրքիան դաշինքի անփոխարինելի անդամ է և 2-րդ ամենամեծ ռազմական ուժը։ Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովը կկայնա Թուրքիայում։

Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը գերազանցում է 30մլրդ դոլարը և կողմերը նպատակադրված են առաջիկա տարիներին այդ ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի։ Խոսելով նաև Տեխաս նահանգում համատեղ զինամթերքի արտադրության վերաբերյալ՝ Ֆլեյքը նշել է. «Այն կարևոր գործընկերություն է,որը մենք ունենք»։

Դեսպանը նաև շեշտել է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ում կայանալից նախագահական ընտրություններում, թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի։

Տեսանյութեր

Լրահոս