Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ:
Միշելը նշել է, որ ԵՄ-ն «կուրորեն չի հետևում» ԱՄՆ-ին բոլոր հարցերում։
Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև USM հոլդինգը, Curzon Square և Hanley ընկերությունները:
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ եւ ադրբեջանցի զինվորներ, հայտնում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ հակառակորդի նպատակն է, որպեսզի Տեղ համայնքի տարածքում զբաղեցնի կարևոր դիրքեր, իսկ հայկական կողմը չպետք է թույլատրի, որպեսզի ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները նման դիրքեր զբաղեցնեն։
Իրանը և Սաուդյան Արաբիան վերջերս համաձայնության են հասել երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Ըստ ermenihaber.am-ի՝ նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան:
Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ օգտագործել Դերսիմի կոտորածի ժամանակ»։
Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր
Մոհամմադի-Բախշը նշել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) «ճանաչել է իրանական ստանդարտներն այս ոլորտում», և ապագայում հնարավոր է ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների արտադրած ցանկացած պահեստամասի համատեղ օգտագործում։
Միգրացիայի թեման կրկին սրվել է Իտալիայի Կալաբրիայի հարավային շրջանի ափերի մոտ տեղի ունեցած վերջին ողբերգության պատճառով։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել էր առնվազն 90 մարդ
Հաղորդվում է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է 76 մարդ:
Փաստաթղթում պնդվում են Ճապոնիայի տարածքային հավակնությունները Կուրիլյան կղզիների նկատմամբ։
Տարեսկզբից ավելի քան 150 փաբ է փակվել Անգլիայում և Ուելսում, և այդ գործընթացն արագացել է էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով:
2022 թ. սեպտեմբերի 5-ին «Ռոսկոսմոս»-ում հայտնել են, որ Ս.Ա. Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորման գիտատեխնիկական խորհուրդը հավանություն է տվել «Վեներա-Դ» սարքի ստեղծման տեխնիկական առաջարկին:
Հաղորդվում է, որ Կամչատկայի Ուստ-Կամչատսկի շրջանի մի քանի գյուղերի երկինքը ծածկվել է մոխրի ամպով։
«ՀՀ-ում հիմա գործում է քայլիստների ֆաշիստական դիկտատուրան: Շատ գործեր, որոնք, եթե անգամ ունեն իրավական հիմքեր, երկակի ստանդարտներով են դիտարկվում: Դատախազի այսօրվա միջնորդությունն ինչո՞ւ չի տարածվում, ասենք, Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու, քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ իր, Նաիրի Հոխիկյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործերը ևս քաղաքական աստառ ունեն, քաղաքական պատվեր են:
Այն պետք է զբաղվի այն իրադրության կարգավորմամբ, որն ստեղծվել է Եվրամիության երկրներ ուկրաինական հացահատիկի ժամանակավոր անմաքս ներմուծման շուրջ ԵՄ-ի որոշումից հետո։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:
Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:
BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն լրտեսում էր իր երկարամյա դաշնակից Հարավային Կորեային:
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չարդարացված ագրեսիան: Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանը խոսելով 44-օրյա պատերազմում կրած պարտության մասին, նշեց, որ կռվող տղաներն իսկապես հերոսներ են եղել, սակայն նրանք չեն ունեցել առաջնորդ։ Իսկ պատերազմից հետո, իրական առաջնորդներին համախմբելու ու երկիրը ոտքի հանելու փոխարեն, պարզապես չեզոքացնում են, ինչպես, օրինակ, վերջին շրջանում կալանավորեցին 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Քիրբին նաև շեշտել է, որ կարևոր է բաց պահել կապի ուղիները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին։
Ցուցարարները թույլ չեն տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ելույթ ունենալ Հաագայի Nexus ինստիտուտում՝ վանկարկելով Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը քննադատող հայտարարություններ։
Այս նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան:
Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել: