Բաժիններ՝

Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ «չլիազորված ներխուժման» պատճառով

Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանը, որը երկրի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է, ժամանակավորապես կասեցրել է աշխատանքը՝ նշելով, որ դրա պատճառն է «չլիազորված ներխուժումը»։

Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

«Վերջին սերունդ» խմբի կլիմայական ակտիվիստները խոստացել էին այս շաբաթ ցույցեր անել և արգելափակել երթևեկությունը Գերմանիայի չորս օդանավակայաններում։ Նրանք տեսանյութեր են տարածել, թե ինչպես են Քյոլնի և Շտուտգարտի օդանավակայաններում արգելափակում թռիչքուղին։ Խումբը նաև հայտարարել է, որ արգելափակում է երթևեկությունը Բեռլինի և Նյուրնբերգի օդանավակայաններում։

Կլիմայական ակտիվիստները X սոցիալական ցանցում գրել են, որ միլիարդավոր մարդկանց կյանքեր վտանգված են, սակայն դեռ հնարավոր է ինչ-որ բան անել։ Նրանք կոչ են արել միանալ «Նավթը սպանում է» նախաձեռնությանը։

«Վերջին սերունդ» խումբը ձևավորվել է 2021 թվականին։ Գերմանիայում նրանց ցույցերը հիմնականում կենտրոնացած են եղել ճանապարհներն ու թռիչքուղիներն արգելափակելու վրա՝ փորձելով ուշադրություն հրավիրել տրանսպորտի հետ կապված քաղաքականության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031