Բնականաբար, ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դաբրոն. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։ Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց աղավաղված, առանց վերլուծելու։ Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։

Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է Պաշտպանության նախարարներ Հարությունյանի և Հասանովի կողմից)։

Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառնում էր գրավել Գորիսը։

Բնականաբար, ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դաբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանն արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի, քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։

Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։ Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա. Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»։

Տեսանյութեր

Լրահոս