Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ «Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից» հոդվածում, «Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ եւ ակտիվ։
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը եւ համագործակցության զարգացման տրամադրվածությունը։
Ուղղաթիռը, որի մեջ եղել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում:
Սիրիայի Cham Wings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը միգրանտներով դեկտեմբերի 8-ին Մինսկից մեկնել է Դամասկոս: Այդ մասին են վկայում Մինսկ ազգային օդանավակայանի առցանց լուսագրի տվյալները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շփվել է մի մարդու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ որոշել է տանից աշխատել առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ նա կհանձնի հերթական թեստը:
Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին ընտրեցին նոր կանցլեր:
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, սկսվել են կանցլերի ընտրությունները. ինչպես սպասվում է, երկրի կանցլեր կդառնա սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Օլաֆ Շոլցը։
Բեռնատարի վարորդը վրաերթի է ենթակել Լագոսի՝ Նիգերիայի ամենախոշոր քաղաքի դպրոցներից մեկի 17 աշակերտների: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է Vanguard թերթը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությանը կոչ է արել ակտիվացնել փախստականների և ներքին տեղահանված անձնանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին ուղղված աշխատանքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Ջո Բայդենին հիշեցրել է այն մասին, որ հենց ՆԱՏՕ-ն է Ուկրաինան յուրացնելու փորձեր ձեռնարկում, եւ հայտարարել է, թե ներուկրաինական ճգնաժամի համար պատասխանատվությունը չպետք է դնել Ռուսաստանի վրա։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-35 կործանիչը վթարային վայրէջք է կատարել երկրի Հոկայդո հյուսիսային կղզում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Էս էլ ձեր ԱՊԱԳԱՆ…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար:
Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել է 5,8: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Ֆինլանդիայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու նոր դեպք. ընդհանուր թվաքանակը հասել է իննի:
Սու-34 նոր ռմբակոծիչներ են ստացվել Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում:
վԻնդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս ավելի քան 20-ը համարվում է անհայտ կորած:
Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ն ստիպված կլինի պատասխան տալ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտարարելու որոշման համար: Այդ մասինդեկտեմբերի 7-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանֆ:
Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:
Ճապոնիայի կառավարությունը Վաշինգտոնին առաջարկել է երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հետ կապված ծախսերն ավելացնել տարեկան մինչեւ 210 – 220 միլիարդ իենի (1,85 – 1,94 միլիարդ դոլարի) մակարդակ:
Ադրբեջանում գործող «Պաշտպանության գիծ» հասարակական կազմակերպության ամենամսյա հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նոյեմբեր ամսին շարունակել է մնալ ծայրահեղ ծանր:
Առաջիկա շաբաթների ընթացքում Քաբուլում Եվրամիության ներկայացուչություն կբացվի, սակայն դա չի նշանակի Բրյուսելի կողմից Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» արմատական շարժման ճանաչում:
Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի բժիշկները ձմեռային տարեշրջանի գալով ազդարարում են երկրում տվինդեմիայի տարածման մասին եւ եւս մեկ անգամ բնակչությանը հորդորում են՝ պատվաստվել։ Տվինդեմիան երկու վարակների՝ կորոնավիրուսի եւ գրիպի հաստատումն է:
Ռուսաստանը եւ Հնդկաստանը հրաժարվել են դոլարից փոխվճարումներ կատարելիս, բոլոր վճարումներն արվում են ռուբլով կամ ռուփիով:
Իրանական կողմը տեղեկացվել է կատարվածի մասին:
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ստորագրած գազի տարանցման համաձայնագրից հետո Ադրբեջանի պետական քարոզչությունը և դրան ծառայող փորձագիտական շրջանակները տարածաշրջանային նոր պրոյեկտներ են սկսում գցել լրատվադաշտ, որոնք անմիջականորեն վերաբերում են ՀՀ տարածքին: Պարզվում է, որ Ադրբեջանի քարոզչական շրջանակները շատ ավելի հավակնոտ ծրագրեր են փորձում վերագրել, այսպես կոչված, Զանգեզուրյան, Նախիջևանյան կամ Թյուրքական, իրենց իսկ խոսքերով, միջանցքին, հայկական կողմի պնդմամբ՝ ճանապարհին: