
Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կգործեն

Վրաց-ռուսական Կազբեգի (Վերին Լարս) մաքսակետ տանող ճանապարհին երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Կազբեգի մաքսակետի տարածքում միջազգային նշանակության ավտոճանապարհին նախատեսվում են ճանապարհների վթարային վերանորոգման աշխատանքներ։ Ուստի ընթացող աշխատանքների ընթացքում՝ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը, ժամը 06:00-ից մինչև 09:00-ն, կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։