![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին
![](https://168.am/wp-content/uploads/2024/09/MixCollage-16-Sep-2024-08-51-PM-5414.jpg)
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են իրականացրել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։ Թիրախները եղել են շիական «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները։
Այս մասին հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։
Ծառայության տեղեկություններով՝ հարվածների թիրախը եղել են շիական կազմավորումների տարբեր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զենքի պահեստներ։
Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար Շուբա, Թեյր Հարֆա և Էլ-Էդեյսե բնակավայրերի մերձակայքում։