Բաժիններ՝

Օլաֆ Շոլցը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։

Այս մասին նա լրագրողներին ասել է Աստանա կատարած այցի ժամանակ։

Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։

«Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակի խաղաղ զարգացման հնարավորությունները», – նշել է նա։

Ըստ Շոլցի՝ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս