
Քուվեյթի էմիրը, թագաժառանգը և վարչապետը շնորհավորական հեռագիր են հղել ՀՀ նախագահին անկախության տոնի առթիվ

Քուվեյթի Պետության էմիր շեյխ Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր աս-Սաբահը, թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահը և վարչապետ շեյխ Ահմադ Աբդուլլահ Ալ-Ահմադ աս-Սաբահը շնորհավորական հեռագիր են հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Անկախության տոնի առթիվ։ Այմասին հայտնում է «Kuna» լրատվական գործակալությունը։
«Նորին Մեծություն էմիր շեյխ Մեշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր աս-Սաբահը, Նորին Մեծություն թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահ և Նորին Մեծություն վարչապետ շեյխ Ահմադ Աբդուլլահ Ալ-Ահմադ աս-Սաբահը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝երկրի ազգային տոնի կապակցությամբ»,- նշում է գործակալությունը։