
Ցանկանում եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի. Իրաքի վարչապետ

Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմից։
«Իմ անունից, Իրաքի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրվա առիթով:
Օգտվելով այս առիթից՝ ընդգծելու մեր բարեկամական և համագործակցային հարաբերությունները և դրանց կարևորությունը, ցանկանում եմ, որ դրանք հասնեն առավել բարձր մակարդակների՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների և երկրների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ բարօրություն և բարգավաճում»: