Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Երկու Սուրբ Մզկիթների պահապան թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ու թագաժառանգ և վարչապետ Նորին Արքայական Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Երկու Սուրբ Մզկիթների պահապանը և թագաժառանգը Խաչատուրյանին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»,-ասված է Սաուդյան Արաբիայի կառավարության կայքէջում տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30