Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է Թինա Կանդելակին։
Արևմուտքը խրախուսում է ՀՀ-ին տարածքային ամբողջականության պատասխանատվությունը ՌԴ-ի վրա դնել. Զախարովա
Այս աղետը վերջ կունենա, թե ոչ՝ մեծապես կախված է մեզանից։ Պարզապես ճիշտ պետք է գնահատենք՝ 44-օրյա պատերազմը մենք անվանեցինք արցախյան, բայց այն պատերազմ էր Հայաստանի դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 3-րդ տարելիցի և այսօր էլ շարունակվող պատերազմի մասին։
Պետքարտուղարն այդ հետախոսազրույցում ընդգծել է, որ նախագահ Ալիևը, ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։
Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։
Զախարովան անդրադարձավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային
Ռուսաստանը երբեք հայ-ռուսական հարաբերությունների սրման նախաձեռնողը չի եղել. Զախարովա
«Շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը ՌԴ խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- նշեց Զախարովան։
Նախկինը՝ Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։ Նախկինն՝ Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։
Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ներքո բռնի տեղահանվում են Արցախի բնիկ հայ ժողովուրդը, նրանք բռնել են գաղթի ճանապարհը՝ գալիս են Հայաստան։ Տեղահանված արցախահայության առաջին կանգառը Գորիսում է, որտեղ հաշվառվում են՝ ժամերով սոված ու ծարավ սպասելով հերթերի մեջ։
<Մի գրամ պատասխանատվություն գոնե ունի էս մարդը, որ ինքնագովազդից առաջ մտածի, իսկ իր «չճանաչեցին» խոսքերից հետո կարող ա էլ տղամարդկանց չթողնեն դուրս գան կամ էդ մարդիկ ադրբեջանական բանտում հայտնվեն, ինչպես իր «նախկին վարորդը»։ Տարրական ֆայմ չունի՞, թե՞ դիտմամբ ա անում»:
Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում:
Բաքուն մտադիր չէ որևէ ուժային քայլ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող (քարտեզի վրա կանաչ գույնով)։ Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ հարձակման հետևանքով ունի 192 զոհ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արագորեն շահարկեց Փաշինյանի կապիտուլյացիան և բազմիցս ասաց աշխարհին՝ քանի որ Հայաստանի վարչապետն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա այդ շրջանն իր երկրի ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանի ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բազմիցս հայտարարեցին, որ Փաշինյանն է, որ զիջել է Արցախը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի այցին Հայաստան և Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնությանը։
Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են, ադրբեջանցիները բողոքում են, որ ամբողջ ֆինանսները ուղղվում են ԼՂ, իսկ իրենք թանկության մեջ են:
Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։
Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։
Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։
Մի շարք երկրներ՝ այդ թվում Թուրքիան, փոխել են իրենց միջազգային անունները։
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին, ըստ aliq.ge-ի՝ գրում է BusinessPressNews-ը:
Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանցից բաղկացած պատվիրակությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան տարածքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել մինչև վերահաս ձմեռ մեկ միլիարդ կրոնի (ավելի քան 92 միլիոն դոլար) հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինայի բնակչությանը:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի Կիջի կառավարական պալատում քննարկում են միգրացիոն ճգնաժամը։ La Repubblica թերթը հաղորդում է, որ հանդիպումը ոչ պաշտոնական է։
Թուրքական ազգայնական ուղղվածություն ունեցող «Milliyet» կայքն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել ՌԴ ԱԳՆ հաղորդագրության կտրուկ տոնայնության վրա։ Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, լի է ՀՀ պետականության համար ճգնաժամի վտանգով, քանի որ ինձ մոտ կայուն տպավորություն կա, որ գործող կառավարությունը կարող է նաև սրման գնալ՝ սադրելով քաղաքացիական բախումներ։ Շատ լավ հիշում ենք, որ Փաշինյանի ղեկավարման հինգ տարիների ընթացքում նա երկիրը կիսել է սևերի ու սպիտակների, հեղափոխության պահապանների և հակառակորդների։ Ենթադրել, որ դա չի կարող հանգեցնել կործանարար հետևանքների, հիմարություն կլիներ։