
«Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի, եթե գերիները ազատ չարձակվեն». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը «դժոխային հատուցում» է սպասվում, եթե պաղեստինյան շարժումը միակողմանիորեն ազատ չարձակի իսրայելցի գերիներին իր՝ մինչև 2025 թվականի հունվարի 20-ի երդմնակալության արարողությունը:
«Եթե իսրայելցի պատանդները ազատ չարձակվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, այն օրը, երբ ես հպարտությամբ կստանձնեմ ԱՄՆ նախագահի պաշտոնը, Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի, և նրանք, ովքեր պատասխանատու են մարդկության դեմ այդ վայրագությունների համար, ստիպված կլինեն վճարել դրա համար», – ընդգծել Է Թրամփը, որի խոսքը փոխանցում է Associated Press-ը:
Նա նաև հավելել է, որ Գազայի հանցագործությունների համար պատասխանատուները «խիստ կտուժեն» և կոչ է արել «հենց հիմա» ազատ արձակել գերիներին: