Իսրայելն ու ԱՄՆ-ն ​​խելագար կլինեն, եթե հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա. Արաղչի

Իսրայելն ու ԱՄՆ-ն ​​«խելագար» կլինեն, եթե հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա. այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ դա «շատ վատ աղետ» կլինի տարածաշրջանի համար:

Աղբյուրը նկատում է, որ յս նախազգուշացումը հնչել է Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին հարցազրույցում, որը նա տվել է Իրանի ոխերիմ թշնամի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:

Դիվանագետն անդրադարձել է քննարկումներին առ այն, որ Իսրայելը կարող է ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կստանա անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք կանեն այդ խելագարությունը: Սա իսկապես խելագարություն է: Եվ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի համար շատ վատ աղետի», – ասել է Արաղչին:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնութ է կրում և քաղաքացիական նպատակներով է զարգացվում, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031