![](/banners/BeFunky-design.jpg)
Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-QO8UwlBT7bUz.jpg)
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ երկիր է այցելել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ռուսական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։