Google Maps-ը «Մեքսիկական ծոցը» վերանվանում է «Ամերիկյան ծոց»

Google Maps քարտեզային ծառայությունը կատարում է փոփոխություն «Մեքսիկական ծոց» անվանման մեջ՝ այն վերանվանելով «Ամերիկյան ծոց»՝ ԱՄՆ օգտատերերի համար։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Մեքսիկայում անունը կմնա անփոփոխ՝ «Մեքսիկական ծոց», իսկ մյուս երկրներում օգտվողները կտեսնեն երկու տարբերակները։ ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փոփոխությունը կատարվել է ԱՄՆ նախագահի հրահանգով։

Նշվում է, որ այս քայլը միտված է ամրապնդելու Ամերիկայի տեսլականը։ Հատկանշական է, որ սա միակ վերանվանումը չէ։

Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը՝ Ալյասկայի Դենալի լեռը, որը նախկինում հայտնի էր որպես Մակքինլի, կվերականգնի իր հին անունը՝ «Մակ-Քինլի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031