ՌԴ–ին «չեղարկել» չի ստացվել և չի ստացվի. Լավրով
ՌԴ–ին ՅՈւՆԵՍԿՕ-ում «չեղարկել» չի ստացվել և չի ստացվի՝ չնայած բոլոր փորձերին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ի հեճուկս բոլոր մեքենայությունների և խոչընդոտների` անցած տարի մենք մի շարք շատ դրական արդյունքների հասանք մի քանի ոլորտներում։
Մասնավորապես Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանում, որը տեղի ունեցավ 2024 թվականի հուլիսին Հնդկաստանի մայրաքաղաքում, հասանք հերթական ռուսական դիրքորոշման ընդգրկման, որն արդեն 33-րդն է համաշխարհային նշանակության բնական և մշակութային օբյեկտների ցանկում», – ասել է նախարարը՝ ելույթ ունենալով ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի ընդհանուր ժողովում։
Լավրովը նաև նշել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած վերջին զեկույցում որևէ հիշատակում չի եղել ՌԴ լրագրողների մահվան մասին։
«Տիկին Ազուլեի (ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլե. խմբ.) հրաժարվելը լրագրողների անվտանգությանը վերաբերող, մասնավորապես նրանց սպանությունները դատապարտող՝ իրեն տրված մանդատը գործադրելուց, նրան, ըստ էության, դարձնում է տեղեկատվական պատերազմի մասնակից», – ասել է Լավրովը:
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, կազմակերպության քարտուղարությունը, ըստ էության, իրեն ազատել է Ֆրանսիայի կողմից իր՝ որպես գլխավոր գրասենյակի (ՅՈՒՆԵՍԿՕ) հյուրընկալող երկրի պարտավորությունների մշտական խախտումները դատապարտելուց և որևէ կերպ չի արձագանքում Փարիզի կողմից ՌԴ աշխատակիցներին վիզաների տրամադրման համար արհեստական խոչընդոտների ստեղծմանը: