Բաժիններ՝

ԱՄՆ-ը քննարկում է ռուսական էներգետիկայի ոլորտի պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել ռուսական նավթագազային հատվածի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թուլացման հնարավորությունը:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Սպիտակ տունը ֆինանսների նախարարությունից պահանջել է ուսումնասիրել էներգետիկ ոլորտում պատժամիջոցների մեղմացման տարբերակները՝ հաշվի առնելով Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ուկրաինայում խաղաղության շուրջ սպասվող բանակցությունները։

Reuters-ի զրուցակիցները հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է մշակել պատժամիջոցների արագ չեղարկման տարբերակներ՝ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում, սակայն հստակ ընդգծել է, որ պատժամիջոցները չեն վերացվի առանց Ռուսաստանի կողմից համապատասխան զիջումների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31