Բաժիններ՝

ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի ապագա զորավարժությունների պլանավորմանը

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի ապագա զորավարժությունների պլանավորմանը։ Այս մասին հայտնում է շվեդական Expressen պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

2025 թվականին արդեն պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժությունները դեռ չեն ենթարկվում այս փոփոխության, սակայն, ըստ Expressen-ի աղբյուրների, Վաշինգտոնը չի մասնակցի այն զորավարժություններին, որոնք ներկայումս դեռևս գտնվում են պլանավորման փուլում։

ԱՄՆ-ի այս քայլը պայմանավորված է ռազմական ծախսերի կրճատման և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու քաղաքականությամբ։

Expressen-ի տվյալներով՝ Վաշինգտոնը առաջնահերթություն է տալիս Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, ինչի հետևանքով իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի եվրոպական զորավարժություններում սահմանափակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31